Հայաստանը ստանձնել է ԱՊՀ Ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը ստանձնել է ԱՊՀ Ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը: Համապատասխան լիազորությունները Երևանում կայացած ԱՊՀ ՆԳՆԽ շրջանակներում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է փոխանցել ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը: Երկօրյա միջոցառման շրջանակներում կարծիքներ կփոխանակվեն համագործակցության գերակա ուղղությունների և միջպետական ծրագրերի իրագործման շուրջ: Նիստի բացմանն Ալիկ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ հանդիպումը էլ ավելի կամրապնդի ԱՊՀ երկրների ներքին գործերի մարմինների համագործակցությունը: Իր հերթին Ռաշիդ Նուրգալիևը նշել է,որ առավել աչքի ընկած աշխատակիցները ԱԳՆ 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կարժանանան պարգևների: Դրա համար արդեն պատրաստվել են ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆԽ Պատվո նշանն ու Պատվոգիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |