Հայաստանի նախագահը խոստացել է անձամբ հետևել գյուղատնտեսությանը

Հայաստանի նախագահը խոստացել է անձամբ հետևել գյուղատնտեսությանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում աշխատանքն է սկսել առաջին միջազգային «Հայագրոֆորումը», որին մասնակցում են շուրջ 1000 ֆերմերներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Լեհաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:

Բացելով ֆորումը` Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է, որ այն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակի շրջանակներում, ինչպես նաև շնորհավորել է բոլոր ֆերմերներին պրոֆեսիոնալ տոնի առիթով, որն այս տարի նշվելու է առաջին անգամ հոկտեմբերի 16-ին:

Սերգո Կարապետյանն ընթերցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ասվում է. «Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել գյուղացիներին պրոֆեսիոնալ տոնի առթիվ: Ֆերմերի աշխատանքը պահանջված է և գնահատված ողջ ժողովրդի կողմից: Համոզված եղեք, որ գյուղատնտեսության ոլորտը լինելու է իմ անձնական ուշադրության կենտրոնում` մնալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակայություններից մեկն առաջիկա տարիներին»:

Հոկտեմբերի 15-ին սփյուռքահայ ֆերմերները Արարատի մարզում մասնակցելու են «Բերքի տոնին»:

Մայրաքաղաքի բնակիչներն ականատես են լինելու լայնածավալ տոնական միջոցառումների, որոնք նախատեսված են հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում. պանրի, գինու, մեղրի, մրգի և բանջարեղենի համտես, ցուցահանդեսներ և տոնավաճառներ, մշակութային ծրագիր: Նույն օրը երեկոյան ՄՀՀ-ում տեղի է ունենալու տոնական համերգ էստրադայի աստղերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---