Հայաստանն առաջարկում է մորատորիում հայտարարել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական կոմիտեում նախագահության հարցում![]() 14 հոկտեմբերի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում ավարտվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական ու բնապահպանական հարցերի կոմիտեի հերթական նիստը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Թբիլիսիից, նիստերի քննարկման թեման է ՍԾՏՀ երկրներում մաքսային համակարգի կատարելագործումը: Ինչպես նշել է կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, Հայաստանն առաջարկում է արգելք դնել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը տնտեսական կոմիտեում, եթե այն գերազանցում է երկու անընդմեջ ժամկետը: «Առաջարկությունն այս նիստում չընդունվեց, սակայն մենք մտադիր ենք արծարծել այն նոյեմբերի վերջում, երբ նախագահությունը ԾՍՏՀ ԽՎ-ում վեց ամսով կստանձնի Հայաստանը»,-ասել է նա: Հերթական հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ, հավելել է ԱԺ պատգամավորը: Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Արեգ Ղուկասյանը, Վարդան Բոստանջյանը և Վարդան Խաչատրյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |