Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե Ֆրանսիան հաջողության կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում![]() ![]() PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ֆրանսիան հաջողության կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Փորձագետի կարծիքով, հավանականություն կա, որ հակամարտության կարգավորման գործընթացը դեռ երկար կձգվի: «Դա ժամանակ է, որը տրվում է կողմերին, և նրանք պետք է օգտագործեն այն, որպեսզի ամրապնդեն իրենց հաջողությունները»,- ասել է նա: Դրա հետ կապված Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Հայաստանն անհապաղ պետք է սկսի Արցախի շուրջ ազատագրված տարածքների բնակեցման գործընթացը: «Մենք վստահ կարող ենք ասել, որ կորցրել ենք վերջին 20 տարիները` չբնակեցնելով այդ տարածքները»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը դեռ ժամանակ ունի ազատագրված տարածքները բնակեցնելու համար: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերին` հայ փորձագետը նշել է, որ եթե Վլադիմիր Պուտինը դառնա Ռուսաստանի նախագահ, Մոսկվան այլևս այդքան ակտիվ չի լինի ղարաբաղյան գործընթացում: Նրա խոքով, Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ ուշադրությունը կենտրոնացնելու է Ուկրաինայի և Աֆղանստանի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |