«Ժառանգությունը» չի բացառում սեփական հանրահավաքներ հրավիրելու հավանականությունը![]() 14 հոկտեմբերի 2011 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» կարող է նույնպես հանրահավաքներ հրավիրել, ինչպես նաև մի շարք այլ ակցիաներ կազմակերպել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ նրա, այժմ կուսակցությունը նախաձեռնել է մի շարք հանդիպումներ քաղաքացիների հետ մարզերում և մայրաքաղաքում՝ ծանոթանալու հետ տիրող տրամադրություններին, «զգալու համար հասարակության պատվերը»: Խուրշուդյանը նշել է, որ հանրությունը «Ժառանգությունից» առավել ակտիվ գործողություններ է ակնկալում: Նա կոչ է արել հանդիպումներն ընտրողների հետ չշաղկապել առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ՝ նշելով, որ նման հանդիպումները «Ժառանգության» համար կանոնավոր բնույթ են կրում: Նա այնուամենայնիվ նշել է, որ «բնականաբար, ընտրությունները չեն կարող չանդրադառնալ քաղաքական գործընթացների վրա»: Խուրշուդյանը նաև անդրադարձել է այլ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» միշտ բաց է համագործակցության համար այն ուժերի հետ, որոնք կիսում են կուսակցության հայացքները երկրում տիրող իրավիճակի մասին և ցանկանում են գտնել առկա խնդիրների լուծումները: Խուրշուդյանը նշել է,որ «Ժառանգությունը» միշտ կողմ է եղել ընդդիմության ջանքերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |