«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն ամփոփել է իր 14-ամյա գործունեության արդյունքները![]() ![]() PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի 14-ամյա գործունեության ընթացքում ամենակարևոր նվաճումը նրա գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը համարում է հաստատված հետադարձ կապը հաճախորդների հետ, որոնցից ընկերությունը ստանում է ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ: «Մենք ստանում ենք և շնորհակալություններ, և դժգոհություն, իսկ եթե հաճախորդը դժգոհություն է հայտնում քո աշխատանքից, նշանակում է, նա մտադիր է իր ճակատագիրը կապել ընկերության հետ և ակնկալում է նրա հետագա աճը»,-ասել է նա: Ընդ որում, Լևոն Ալթունյանը հավելել է, որ «14 տարին այն շրջանը չէ, երբ արդյունքներ են ամփոփում» այնուամենայնիվ, ընկերության աշխատակիցների թիվը 7-ից հասել է 146-ի, ընկերությունն ունի 1700 գործակալ: Ըստ նրա, այս շրջանի ընթացքում ընկերությունը ղեկավարվում էր նոր տեխնոլոգիաների ներդրման սկզբունքով, առանց ռիսկի նոր գործոնների: Բացի այդ, ըստ ընկերության ղեկավարի, երկամյա անեկամուտ շրջանից հետո ընկերության բաժնետերերը բոլոր 12 տարիների ընթացքում հնարավորություն են ունեցել բաշխել դիվիդենդները: Այսօրվա դրությամբ ընկերությունը տարբեր գնահատականներով 2-3-րդ տեղն է գրավում Հայաստանի ապահովագրական շուկայում: 2011թ. ընկերությունը 1,5 անգամ ավելացրել է իր ակտիվները, որոնք կազմում են 5,81 մլրդ դրամ: ԱՊՊԱ-ի գծով ապահովավճարները կազմել են 2,2 մլրդ դրամ, ինչը կազմում է ապահովագրական վճարումների ընդհանուր թվի 55 տոկոսը: Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |