«ԻՆԳՈ Արմենիա»-ի ղեկավարը գտնում է, որ ՀՀ ապահովագրական ինդուստրիայի բաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի 7-12%![]() ![]() PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը գտնում է, որ Հայաստանի ապահովագրական ինդուստրիայի բաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի 7-12%: «Դա առանց հայկական ընտանիքների բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնման` լիովին պաշտպանելով նրանց շահերը»,- ասել է նա հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում` նվիրված Հայաստանում ընկերության գործունեության 14-ամյակին: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ շուկայի տարողունակությունը կազմում է ՀՆԱ 1.75%, ինչը «ցածր ցուցանիշ» է: «1997-1999թթ. մենք սկսեցինք ՀՆԱ 0.2%-ից, 15 տարում հասանք 1.4%-ի: Աճը բավական թույլ է, սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվել է անցյալ տարի, դա բացատրելի է»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Ալթունյանի կարծիքով, պրոֆեսիոնալիզմի տեսակետից Հայաստանի ապահովագրական շուկան կարելի է բավական զարգացած համարել, ինչը պայմանավորված է օրենսդրական պահանջներով, որոնք մշակել է Կենտրոնական բանկը` ժամանակին առաջնորդվելով լավագույն եվրոպական նորմատիվներով: «Այս իմաստով Հայաստանի ապահովագրական օրենսդրությունն ամենազարգացածներից է ԱՊՀ ողջ տարածքում և Եվրոպայի ողջ տարածքում լավերից է»,- հավելել է նա: Այսօրվա դրությամբ ընկերությունը տարբեր գնահատականներով 2-3-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի ապահովագրական շուկայում: 2011 թվականին ընկերությունը 1,5 անգամ ավելացրել է իր ակտիվները, որոնք 5,81 մլրդ դրամ են կազմել: ԱՊՊԱ-ի գծով կուտակված պրեմիաները կազմել են 2,2 մլրդ դրամ, ինչը կազմում է ապահովագրական վճարների ընդհանուր պորտֆելի 55%: Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |