ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄՏԱԴԻՐ Է «ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

PanARMENIAN.Net - «Նախագահությանս առաջին իսկ ժամկետի ընթացքում ես «կվերադարձնեմ» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի հնարավաոր թեկնածուներից մեկը` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով Բաքվի «Զերկալո» թերթը, Ղամբարը նշել է, որ հզոր բանակ, հստակ դիվանագիտություն եւ ուժեղ տնտեսություն ունեցող պետությունը կարող է առանց դժվարության լուծել «օկուպացված հողերի» հարցը: «Այն բանից հետո, երբ Ադրբեջանն առաջընթացի կհասնի բոլոր այդ ուղղություններում, Հայաստանն ինքը համապատասխան վարքագիծ կընտրի»,-ասել է նա:
 Ուշագրավ
---