Հայաստանում ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժությունների մասնակիցները պետք է օգտվեն իրենց ռազմատրանսպորտային ավիացիայից![]() 14 հոկտեմբերի 2011 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ տարի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) զորավարժությունների մասնակիցները պետք է իրենց ստորաբաժանումները նշանակման վայր հասցնելու համար օգտվեն իրենց ռազմատրանսպորտային ավիացիայից: «Մենք բազմիցս նշել ենք, և այստեղ արդեն անել ոչինչ հնարավոր չէ, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, ցավոք, եզակի է ՀԱՊԿ-ից դաշնակիցների հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով: Բացի դրանից, իրադրությունն առավել բարդանում է նաև երկաթուղային հաղորդակցության բացակայությամբ, ինչը նույնպես որոշակի հետք է թողնում»,- նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Դաշնակիցներ: ՀԱՊԿ» ամսագրին տված հարցազրույցում: Նախագահը նկատել է, որ Հայաստանն արդեն Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռների օգնությամբ իր ուժերը զորավարժությունների վայր հաջող հասցնելու և հետ բերելու փորձ ունի: «Ես կարծում եմ, որ նույնպիսի հնարավորություններ ունեն նաև մեր գործընկերները Կազմակերպությունում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |