Իրանի քաղաքացին մտադրվել էր թմրամիջոցներ վաճառել Երևանում… Չստացվեց

Իրանի քաղաքացին մտադրվել էր թմրամիջոցներ վաճառել Երևանում… Չստացվեց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 46 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Հակոբ Ղ.-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Սիլվանա Մ.-ին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը, խուզարկությամբ Հակոբ Ղ.-ի գուլպայից հայտնաբերվել է բժշկական ներարկիչ` մոտ 0,3 մլ մուգ շագանակագույն հեղուկով, իսկ Սիլվանա Մ.-ի պայուսակից` 90 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, մետադոն թմրամիջոց են, պատկանում են իրեն, և ինքը դրանք պատրաստվում էր իրացնել Հակոբ Ղ.-ին:

Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»` փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---