Գրիգոր Մխիթարյանը դարձել է սամբոյի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող![]() 15 հոկտեմբերի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով: Մրցումների առաջին իսկ օրը՝ հոկտեմբերի 14-ին, մեր սամբիստները նվաճեցին 5 մեդալ: Երիտասարդների առաջնությունում բրոնզ մեդալների արժանացան Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ, աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը, PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: Իսկ ահա պատանիների մրցելույթներում բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010թ. աշխարհի չեմպիոն, 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով հաղթելով նախնական գոտեմարտերը հասավ եզրափակիչ ու ղազախստանցի մրցակցին ցավեցնող հնարքով հարկադրելով հանձնվել` նվաճեց ոսկե մեդալ ու պահպանեց Սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |