«Եդինայա Ռոսիան» պաշտոնապես առաջադրել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար

«Եդինայա Ռոսիան» պաշտոնապես առաջադրել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - «Եդինայա Ռոսիան» ներառել է ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրման հարցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր ծրագրային ուղերձում, հայտնում է ՌԲԿ-ն:

2011թ. սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա» համագումարի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն առաջարկեց «Եդինայա Ռոսիային» սատարել Վլադիմիր Պուտինի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններում: Դմիտրի Մեդվեդևը համաձայնվեց նաև գլխավորել «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը:

Ինչպես ակնկալվում է, նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցնեն 2012թ. մարտի 4-ին, սակայն ամսաթիվը դեռ վերջնականապես հաստատված չէ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---