Սա դեռ սկիզբն է. ԱՄՆ-ն պատրաստվում է խստացնել ճնշումն Իրանի ու Սիրիայի հանդեպ![]() 15 հոկտեմբերի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն վստահ է, որ Իրանի ու Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցներն արդյունավետ են, և մտադիր է խստացնել ճնշումն այդ երկրների վրա, հայտարարել է ֆինանսների նախարարի ֆինանսական հետախուզության ու ահաբեկչությանը հակազդեցության գծով փոխնախարար Դևիդ Քոենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մեր ջանքերը զուր չեն: Իրանը բախվել է աննախադեպ ֆինանսական ու առևտրային մեկուսացման հետ: Վերջին տարում որոշ բանկեր հրաժարվել են տրանզակցիաներ կատարել իրանական հաստատությունների համար: Իրանի ԿԲ-ն ի զորու չէ կասեցնելու ազգային արժույթի արժեզրկումը, իսկ երկրի կառավարությունը չի կարող օտարերկրյա ներդրումներ ներգրավել, այդ թվում նաև նավթի արդյունահանման համար, ինչը մինչև 2016թ կբերի 14 մլրդ դոլարի կորստի նավթի արտահանումից»,-ասել է Քոենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային կոմիտեում: Ըստ փոխնախարարի, Սիրիան նույնպես մեծ դժվարութուններ ունի ամերիկյան էմբարգոյի պատճառով: «Արգելափակված են սիրիական կառավարության ակտիվները, էմբարգո է սահմանվել Սիրիայից նավթամթերքի արտահանման վրա, արգելված են օտարերկրյա ներդրումները: Մեր գործողություններին աջակցեցին մեր եվրոպացի գործընկերները: Այսօր առավոտյան ԵՄ-ն հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում սիրիայի խոշորագույն՝ Առևտրային բանկի դեմ: Արդյունքում Ասադի ռեժիմը դժվարությամբ է իր նավթի համար գնորդներ գտնում…Մենք հասել ենք առաջընթացի»,-ասել Քոենը: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է խստացնել ճնշումն Իրանի ու Սիրիայի հանդեպ: Մինչդեռ, ոչ բոլոր երկրներն են կիսում այդ դիրքորոշումը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատժամիջոցների քաղաքականությունը սպառել է իրեն: ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ 2010թ. հունիսին Իրանի վերաբերյալ ընդունված բանաձևն ընդգրկում է բոլոր ոլորտները, որոնք առնչություն ունեն միջուկային ծրագրին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |