Արթուր Ղուկասյան. Կարելի է վստահաբար ասել, որ «Հայֆեստ-2011»-ը հաջող անցավ![]() 15 հոկտեմբերի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Կարելի է վստահաբար ասել, որ 9-րդ միջազգային թատերական «Հայֆեստ» փառատոնը հաջող անցավ, մեզ հաջողվեց իրականացնել այն ամենն, ինչ մենք մտադիր էինք»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Ըստ նրա, փառատոնի հանդիսատեսին հայկական ներկայացումներից հատկապես դուր եկան «Միհր» թատրոնի ներկայացումները, ինչպես նաև ուսանողների բեմադրությունները: Ղուկասյանը նշել է, որ արտերկրի մասնակիցներից հայ հանդիսատեսը առանձնացրեց բրիտանացի խորեոգրաֆ Բիլլի Քոուիի 3D ձևաչափով «Tango de Soledad» («Միայնության տանգո») ներկայացումը: Փառատոնի նախագահը հայտնեց նաև, որ հայ հանդիսատեսին չտպավորեց չեխական թատրոնի ելույթը: Սակայն, ըստ Ղուկասյանի, փառատոնում ամեն ինչ չէ, որ սահուն անցավ: «Ընտանեկան խնդիրների պատճառով չկարողացավ ժամանել դանիացի ռեժիսորը, հայ-վրացական մայրուղում սողանքի պատճառով չկարողացավ ժամանել վրացական թատերախումբը, մենք նաև չկարողացանք բացօթյա ներկայացում անցկացնել Ազատության հրապարակում՝ ՀԱԿ հանրահավաքների պատճառով»,-ասել է նա: 9-րդ միջազգային թատերական «Հայֆեստ» փառատոնը, որն անցնում էր հոկտեմբերի 1-8, այս տարի ընդունեց 30 թատերական խմբերի 60 ներկայացումներով աշխարհի 16 երկրներից: Ներկայացվեցին տիկնիկային, երաժշտական, խորեոգրաֆիկ ներկայացումներ, ինչպես նաև այլ բեմադրություններ, մասնակցեցին թատրոններ Իտալիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |