«Արևորդի» փառատոնի շրջանակում կբացվի «հատուկ հսկվող տարածքների» մասին ցուցահանդես![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-17 Երևանում «Արևորդի» (Sunchild) Միջազգային էկոլոգիական փառատոնի շրջանակում կբացվի «Հայաստանի բնական հարստությունները` հատուկ հսկվող տարածքներ» տեղեկատվական ցուցահանդեսը: Միջոցառումը արգելանոցների և ազգային արգելոցների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի լուսանկարների և տեղեկատվական նյութերի միջոցով Հայաստանի բնական ժառանգության համատեքստում ներկայացնել այդ տարածքների կենսաբազմազանությունն ու կարևորությունը: Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ ներկայացնելու տաս լուսանկար, որոնք արտացոլում են հսկվող տարածքների առանձնահատկությունները: Կազմակերպիչներն ընտրել են 5 լուսանկար, որոնք կոնկրետ տարածք են ներկայացնում: Լուսանկարները համապատասխան տեքստով տեղադրվել են տեղեկատվական ստենդերի վրա: Միջոցառման նպատակն է Միջազգային էկոլոգիական փառատոնի հյուրերին և մասնակիցներին ներկայացնել Հայաստանի բնական ժառանգությունն ու մշակութային արժեքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |