Արարատի մարզում մեկնարկել են շինարարական աշխատանքներ. կառուցվում է մանկապարտեզ

Արարատի մարզում մեկնարկել են շինարարական աշխատանքներ. կառուցվում է մանկապարտեզ

PanARMENIAN.Net - Այնթափ գյուղում մոտակա ժամանակներս սկսելու է մանկապարտեզի շինարարության աշխատանքները, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նրա խոսքով մինչ օրս գյուղը չունի մանկապարտեզ և երեխաները ստիպված են հասնել Երևան: Մարզպետը նաև հավելեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով շենքի շինարարության համար տրամադրվելու է գումար պետական բյուջեյից և սոցիալական ներդրումների հիմնադրամից, ընդհանուր առմամբ 295 միլիոն դրամի չափով:

Բացի դրանից, մարզպետի խոսքով, սկսվել են նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման աշխատանքները, որի համար կտրամադրվի շուրջ 235 միլիոն դրամ գումար:

1971թ-ին կառուցած լիճը քաղաքի երբեմնի այցեքարտն է եղել: Այժմ այն վերածվել է ճահճի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լճի վերակառուցմամբ կլուծվի քաղաքի կարևոր էկելեգիական այս խնդիրը: Հուլիսի 6-ին ՀՀ նախագահի հանձնարարականով մեկնարկել են վերակառուցման նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---