Windows 7-ը դարձել է աշխարհում ամենահայտնի օպերացիոն համակարգը![]() 16 հոկտեմբերի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Windows XP օպերացիոն համակարգը (ՕՀ), որը թողարկվել է Microsoft կորպորացիայի կողմից 2001-ին, զիջել է աշխարհում ամենաշատ օգտագործվող ՕՀ-ի կոչումն ավելի ժամանակակից տարբերակին՝ Windows 7-ին, հաղորդում է Վեստի.ru-n: StatCounter գրաֆիկի համաձայն, Windows XP-ին համաշխարհային շուկայում բաժին է ընկնում 38,66 տոկոս, Windows 7-ին՝ 40,21: Windows Vista-ի բաժինը 15,1 տոկոսից դարձել է 11,7 տոկոս, Apple Mac ՕՀ տարածվածությունը վերջին ինն ու կես ամիսների ընթացքում ավելացել է գրեթե մեկ տոկոսով՝ 7,29: Linux-ի բաժինը համաշխարհային շուկայում կազմել է 0,82 տոկոս: Windows 7-ի վաճառքը սկսվել է 2009-ի հոկտեմբերին: Հաջորդ ՕՀ-ը՝ Windows 8, Microsoft-ը նախատեսում է թողարկել 2012-ի վերջին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |