Թուրքերը բարկացել են «Եվրամիության» վրա![]() 16 հոկտեմբերի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կսառեցնիԵՄ հետ բոլոր հարաբերությունները, եթե Կիպրոսը 2012-ին դառնա ԵՄ նախագահ: Թուրք վարչապետը բացատրել է, որ նրա երկիրը չի ճանաչում հունական Կիպրոսի ինքնիշխանությունը, քանի դեռ կղզին չի դառնա միասնական պետություն, հաղորդում է Trend.az-ը: Բացի դրանից, Էրդողանը կրկին խոստացել է «կոշտ պատասխան միջոցներ» ձեռնարկել, եթե Նիկոսիան շարունակի միակողմանի կարգով շահագործել Միջերկրական ծովում ածխաջրածինների հանքավայրը: Էրդողանն առաջին անգամ չէ, որ սպառնում է խզել հարաբերությունները ԵՄ հետ: Այսպես, դեռ սեպտեմբերին նա հայտարարել է, որ «եթե խաղաղության (Կիպրոսի հետ) մասին բանակցություններն արդյունք չտան, իսկ ԵՄ-ն իր նախագահ դարձնի Հարավային Կիպրոսը, Թուրքիայի և ԵՄ միջև իսկական ճգնաժամ կլինի» և խոստացել է սառեցնել բոլոր հարաբերությունները: Պետությունների միջև վեճի պատճառ է նաև Նիկոսիայի կողմից Միջերկրական ծովում նավթի հանքավայրերի շահագործումը: Թուրքիան նույնիսկ խոստացել է այդ վայր ուղարկել իր ռազմանավերը, որովհետև այդ ածխաջրածինների մի մասը, Անկարայի կարծիքով, պատկանում է թուրք կիպրոսցիներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |