Պենտագոնն ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերն Իրաքից 2012-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու ժամկետը լրանալուց հետո զորքերը երկրում թողնելու պլաններից, հաղորդում է Trend.az-ը՝ մեջբերելով Associated Press-ը:

Պենտագոնի նման որոշումը վերջ է դրել Իրաքից ԱՄՆ զորքերը 2011-ի դեկտեմբերի 31-ից դուրս բերելու որոշումն ավելի ուշ ժամկետ տեղափոխելու մասին բանավեճերին:

Մինչ օրս ԱՄՆ և Իրաքի իշխանությունները դիտարկում էին մի քանի հազար ամերիկյան զինվորականներ թողնելու հնարավորությունը՝ տեղի ուժերին անվտանգություն ապահովելու հարցում օգնելու համար:

Սակայն այսօր Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ զորքերն ամբողջությամբ հանվելու են Իրաքից: Ապագայում անհրաժեշտության դեպքում և Բաղդադի թույլտվությամբ հնարավոր է ԱՄՆ զինվորականների զորավարժությունների անցկացում Իրաքի տարածքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---