Հռոմում ցուցարարները հրկիզել են պաշտպանության նախարարության շենքը, տուժել է 70 հոգի![]() 16 հոկտեմբերի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հռոմում շաբաթ օրը սկսվել էր բողոքի ակցիա Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության և ֆինանսական ինստիտուտների ժլատության դեմ: Բողոքի ակցիային հետևած անկարգությունների արդյունքում տուժել է 70 հոգի: Զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներն այրել են Իտալիայի պաշտպանության նախարարության շենքը, հաղորդում է Lenta.ru-ն: Ոստիկանություն, ի պատասխան անկարգությունների, մասնակիցների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են: Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի կարծիքով, ջարդարարների խումբը թափանցել է ցուցարարների շարքեր և սադրել անկարգությունները: «Այսօր Հռոմում մենք տեսանք վատագույնը, ինչ կա Եվրոպայում»,- ասել է քաղաքապետը: Հոկտեմբերի 15-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Հռոմում Սիլվիո Բերլուսկոնիի ֆինանսական քաղաքականության դեմ բողոքելու համար: Որոշ տվյալների համաձայն, ցուցարարների թիվը կարող է հասնել 200 հազարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |