ԵՎՐԱԶՏԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ28 ապրիլի 2003 - 22:33 AMT PanARMENIAN.Net - ԵվրԱզՏԸ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան ծրագրում է մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Դուշանբեյում հայ լրագրողներին է հաղորդել ինքը` Գ.Ռապոտան: Նրա խոսքերով, Երեւանում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ ԵվրԱզՏԸ-ի միջեւ դիրքորոշումների մերձեցման հարցերը: Գ.Ռապոտան նշել է, որ այժմ, երբ Հայաստանին ԵվրԱզՏԸ-ի դիտորդի կարգավիճակ է տրամադրվել, արդեն հնարավոր է փոխգործակցություն տնտեսության որոշակի ոլորտներում: Մասնավորապես, նա նշել է Հայաստանի հիդրոէներգետիկ պաշարների յուրացման բնագավառը: Հիշեցնենք, որ ԵվրԱզՏԸ-ին անդամակցում են` Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |