Samsung-ը պահանջում է Ճապոնիայի և Ավստրալիայի դատարաններից դադարեցնել Apple-ի iPhone 4S-ի վաճառքը![]() 17 հոկտեմբերի 2011 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Samsung Electronics-ն այսօր իր պաշտոնական գլոբալ բլոգում գրել է, որ ընկերությունը ներկայացրել է նախնական դատական արգելքի հայցեր Ավստրալիայի և Ճապոնիայի դատարաններին՝ պահանջելով անմիջապես դադարեցնել Apple-ի iPhone 4S-ի վաճառքը տվյալ երկրներում։ Ճապոնիայում Samsung-ի դատական հայցով պահանջվում է դադարեցնել նաև Apple-ի iPhone 4-ի և iPad 2-ի վաճառքը։ Այս ամենից բացի, ընկերությունը բողոքարկել է Ավստրալիայի դատարանի՝ հոկտեմբերի 13-ին կայացրած որոշումը, ըստ որի դատական արգելք է դրվել Samsung-ի Galaxy Tab 10-ի վաճառքի վրա Ավստրալիայում։ Ճապոնիայում ընկերության դատական հայցը մեղադրում է Apple-ին HSPA ստանդարտի և երեք ինտերֆեյսի կրկնօրինակման մեջ։ Իսկ Ավստրալիայում ընկերությունը երեք մեղադրանք է ներկայացրել՝ կապված անլար հեռահաղորդակցույթան ստանդարտների հետ, մասնավորապես WCDMA և HSPA տեխնոլոգիաների։ Այս տարի երկու ընկերությունները միմյանց դեմ անընդհատ դատական հայցեր են հարուցում։ Apple- ն արդեն հաղթել է Samsung-ին՝ զրկելով Samsung-ին Galaxy սմարթֆոնի և Galaxy Tab պլանշետի վաճառքի իրավունքից Գերմանիայում և նախնական արգելքի հասել Ավստրալիայում։ Այժմ Samsung-ի պատասխան դատական գործընթացն է ընթանում՝ Ֆրանսիայում Phone 4S –ի վաճառքի դադարեցման համար։ Ընկերությունները մեղադրում են միմյանց դիզայնի և որոշ տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |