Տիգրան Կիրակոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել սամբոյի աշխարհի առաջնությունում![]() 17 հոկտեմբերի 2011 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011 թվականի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանը (52կգ), հաղթանակ տարավ իր բոլոր մենամարտերում և կարողացավ հասնել եզրափակիչ, սակայն եզրափակչում զիջեց և բավարարվեց աշխարհի առաջնության արծաթե մեդալով: Մինչ այդ` հոկտեմբերի 14-ին, երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալների էին արժանացել Մաքսիմ Մանուկյանը (48կգ), Կարեն Տոնոյանը (62կգ), Մհեր Կարապետյանը (82կգ), իսկ աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին էր բարձրացել Հայաստանի միակ ներկայացուցիչ` 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Պատանիների մրցելույթներում Գրիգոր Մխիթարյանը (48կգ), հաղթելով բոլոր գոտեմարտերում, երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալ ու պահպանել սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցում են 337 մարզիկներ 24 երկրներից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |