Թայլանդում անցկացվել է «Ռուբիկ-կուբիկի» աշխարհի առաջնություն![]() 17 հոկտեմբերի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Անգամ իր ստեղծումից 36 տարի անց, «Ռուբիկ-կուբիկը» դեռ շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել։ Թայլանդում երկու օր անցկացվել է «Ռուբիկ-կուբիկի» աշխարհի առաջնություն, որին մասնակցել է 350 մրցակցող աշխարհի մոտ 40 երկրներից 19 տարբեր մրցույթներում՝ տեսնելու համար, թե ով է կուբիկի ամենաարագ լուծողը։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։ Բացի սովորական «Ռուբիկ-կուբիկ» արագ հավաքելու մրցումներից, Թայլանդում կայացած աշխարհի առաջնության շրջանակներում անցկացվեց ևս երկու մրցույթ՝ «Ռուբիկ-կուբիկի» հավաքում ոտքով և աչքերը կապած։ Այս առաջնության հաղթողները դեռևս չեն հրապարակվել։ Աշխարհում «Ռուբիկ-կուբիկի» գրանցված ռեկորդները հետևյալն են։ Աշխարհի ռեկորդը 5,66 վայրկյան է։ Աչքերը կապած հավաքելու ռեկորդը կազմում է 23,06 վայրկյան, մեկ ձեռքով ռեկորդը՝ 10,68 վայրկայն, դե իսկ ոտքով ռեկորդը՝ 31,56 վայրկյան։ Տեսնես նոր ռեկորդներ կգրանցվե՞ն Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |