Հայաստանի աշխատաշուկան չի համապատասխանում ժամանակի պահանջին![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրոպական կրթական հիմնադրամի(ETF) «Ուսուցում ողջ կյանքի ընթացքում Արևելյան Եվրոպայում» ծրագիրը թույլ է տալու այս ոլորտի նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներին փորձի փոխանակում կատարել շարունակական պրոֆեսիոնալ կրթության ոլորտում, որի լավագույն օրինակները հետագայում կիրառվելու են երկրում։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի կրթական ծրագրերի ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, շարունակական մասնագիտական կրթությունն անմիջականորեն կապված է աշխատաշուկայի հետ և նպաստում է կարիերայի աճին և մրցունակությանը։ ԵԿՀ մասնագետները գտնվում են Հայաստանում, որտեղ նրանք հոկտեմբերի 16-20-ն անցկացնելու են կլոր սեղաններ «Ուսուցում ողջ կյանքի ընթացքում Արևելյան Եվրոպայում» հիմնադրամի ձևավորման և քաղաքականության վերաբերյալ։ Իր հերթին, ԵԿՀ ձեռնարկատիրության բաժնի պետ Պասկուալինո Մարեյը նշել է, որ հայկական աշխատաշուկային բնորոշ է աշխատուժի ծերացումը։ «Որպեսզի այդ խնդիրները լուծվեն, անհրաժեշտ է ապահովել աշխատուժի վերապատրաստում, ինչը թույլ կտա ավելի լավ ներկայանալ աշխատաշուկայում»,- ասել է նա և հավելել, որ արագ փոխվող աշխարհում Հայաստանը պետք է ապահովի աշխատուժի վերապատրաստման համապատասխանությունը նրա պահանջմունքների մակարդակին։ ԵԿՀ(Եվրոպական կրթական հիմնադրամ), աշխատանքային շուկայի առաջնությունների հետ կապված մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում գործող Եվրամիության մարմինն է, որը վերջին տարիների ընթացքում ակտիվ համագործում է հայկական կառույցների հետ: 2011-ից սկսած ԵԿՀ-ն իրականացնում է «Ուսուցում ողջ կյանքի ընթացքում Արևելյան Եվրոպայում» տարածաշրջանային ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ուկրայինայի, Բելառուսի, Ադրբեջանի և Վրաստանի շահագրգիռ կառույցները:. Այս ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 16- 20 Հայաստան են այցելելու Վրաստանի, Ուկրայինայի և Մոլդովայի Հանրապետության պետական մարմինների, գործատուների միավորումների և աշխատողների միավորումների ներկայացուցիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |