Դանիայի թագուհին հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կզարգանան ու կխորանան17 հոկտեմբերի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Դանիայում` Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին: Թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս հայտնեց, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը: Դանիայի Թագուհին խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |