ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱԶՄԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ28 ապրիլի 2003 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության միավորումը «Արդարություն» նախընտրական դաշինքում հասարակության պահանջն է, որը լուրջ հույսեր է կապում դաշինքի հետ: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է հայտարարել «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դաշինք կազմած կուսակցությունների միջեւ «կան որոշ տարաձայնություններ, սակայն հիմնական հարցերի շուրջ նրանք գտնում ենք ընդհանուր եզրեր»: Ս.Դեմիրճյանի խոսքերով, խորհրդարանական ընտրություններում «Արդարություն» դաշինքը մտադիր է պայքարել Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու համար: «Մենք տրամադրված ենք պայքարի եւ կշարունակենք այն», - հայտարարել է նա: Դաշինքի ղեկավարի խոսքերով, նախընտրական արշավի ընթացքում հիմնական շեշտը կդրվի մարդկանց հետ հանդիպումների վրա: «Նման շփումների ժամանակ մենք անմիջականորեն իմանում ենք բնակչության կենսական խնդիրների մասին եւ հնարավություն ենք ունենում ներկայացնել մեր ծրագրերը», - նշել է Ս.Դեմիրճյանը: Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս «Արդարություն» դաշինքը հատուկ միջոցառում կանցկացնի, որտեղ առարկայորեն կներկայացնի իր մոտեցումները եւ նախընտրական ծրագիրը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Հայաստանում կկայանան մայիսի 25-ին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |