Հիթրոու օդանավակայանը Լոնդոնում Օլիմպիական խաղերի նախաշեմին կբացի լրացուցիչ ժամանակավոր տերմինալը

Հիթրոու օդանավակայանը Լոնդոնում Օլիմպիական խաղերի նախաշեմին կբացի լրացուցիչ ժամանակավոր տերմինալը

PanARMENIAN.Net - Հիթրոու օդանավակայանը Լոնդոնում Օլիմպիական խաղերի նախաշեմին հատուկ մրցությունների մասնակիցների համար կբացի լրացուցիչ ժամանակավոր տերմինալը: Հիթրոուի ժամանակացույցում ամենածանրաբեռնված օրը կլինի օգոստոսի 13-ը՝ Օլիմպիադայի փակման հաջորդ օրը: Ենթադրվում է, որ մեկ օրում Լոնդոնը կլքի 218 հազար միավոր ուղեբեռ՝ հիմնականում ոչ ստանդարտ չափսերի սպորտային պարագաներ, ինչպես, օրինակ, մակույկներ, հեծանիվներ, ցատկի ձողեր:

Նման ուղեբեռն անհնար է անցկացնել սովորական անցումային համակարգերով, ուստի նոր տերմինալում կստեղծվեն բոլոր հարմարությունները՝ անվտանգ և ապահով անցկացման համար, հաղորդում է sovsport.ru-ն:

Օլիմպիադայի կոմերցիոն տնօրեն Կրիս Թաունսենդն ասում է, որ օդանավակայանում բոլոր հյուրերին մատուցված ընդունելությունը պետք է շատ ջերմ լինի, որովհետև Հիթրոուն Օլիմպիադայի առաջակետն է: Օդանավակայանը 1000 կամավոր է վարձել, որոնք դիմավորելու են ամբողջ աշխարհից ժամանող մարզիկներին, սպորտային ֆեդերացիաների անդամներին և հանդիսատեսներին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---