Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ԵԱ ընտրական փուլում![]() 18 հոկտեմբերի 2011 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Սերբիայում մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Ուելսի ֆուտբոլիստներն արդեն 29-րդ րոպեին 2։0 հաշվով առաջատար էին, բայց Էդգար Հարությունյանի կրկնագոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց, իսկ Վարդան Բակալյանը խփեց Հայաստանի հավաքականի հաղթական գոլը։ 9-րդ խմբում Սերբիան 2։0 հաշվով հաղթեց Լիտվային և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը երեք միավորով երկրորդ տեղում է։ Հոկտեմբերի 19-ին հայ ֆուտբոլիստները խաղալու են Սերբիայի հետ, հոկտեմբերի 22-ին՝ Լիտվայի։ Էլիտ-փուլում խաղալու է 13 թիմ, այդ թվում՝ 2-րդ տեղերը զբաղեցրած 2 լավագույն հավաքականները։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |