ՀԲ մասնագետը խորհուրդ է տալիս Հայաստանին շեշտը դնել պետբյուջեի եկամտային մասի վրա![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆիսկալային կոնսոլիդացման հարցը կարող է քննարկվել երկու տեսանկյունից՝ ծախսային և եկամտային, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան։ Նրա խոսքով, Հայաստանը «չի ցանկանում սպառել իր ծախսային մասը, քանի որ երկրում անհրաժեշտություն կա ներդրումներ կատարել ենթակառուցվածքների մեջ, օրինակ, ճանապարհների շինարարության և մարդկային կապիտալի զարգացման։ «Հաշվի առնելով, որ Հայաստանում արձանագրվում է այսպես կոչված ոչ լիարժեք կատարողական ֆիսկալային կոնսոլիդացման տեսանկյունից, մենք (ՀԲ) կարծում ենք, որ հիմնական շեշտը պետք է դնել եկամտային մասի վրա»,- նշել է նա, մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցն այն մասին, որ իշխանությունները գնում են հարկային տոկոսադրույքների բարձրացման, այլ ոչ թե ստվերի կրճատման ճանապարհով՝ 2012-ին 100 մլրդ դրամով ավել հարկերի հավաքագրում ապահովելու համար։ Իր հերթին, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ կառավարության կողմից մշակվել է հարկային փաթեթ, որը մինչև տարեվերջ ներկայացվելու է խորհրդարան։ Ինչպես նշել է նախարարը, այդ փաթեթը պարունակում է կետեր, որոնք նախատեսում են պայքար ստվերային տնտեսության դեմ և հարկային տոկոսադրույքների համապատասխանեցում տնտեսական իրողությունների հետ։ Հոկտեմբերի 18-ին Երևանում Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանումը ներկայացրել է «Հայաստան՝ պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում և վերականգնում» զեկույցը։ ՀԲ զեկույցը պատրաստվել է Հայաստանի ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի աջակցությամբ և գնահատում է երկրի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը, որտեղ նաև մանրամասն քննվում են կրթության, առողջապահության, քաղծառայողների աշխատավարձերի հիմնադրամի և ճանապարհային տրանսպորտի ոլորտի ծախսերը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |