Ford-ը ստեղծել է նոր հնարավորություն՝ խուսափել ղեկին SMS հաղորդագրություններ կարդալուց

Ford-ը ստեղծել է նոր հնարավորություն՝ խուսափել ղեկին SMS հաղորդագրություններ կարդալուց

PanARMENIAN.Net - Ford ընկերությունը պատրաստվում է տեղադրել իր նոր և նաև որոշ հին մոդելների ավտոմեքենաներում տեքստային հաղորդագրությունները բարձր կարդալու հնարավորություն՝ առանց բջջայինը ձեռքում պահելու։

Այս նոր ֆունկցիայի նպատակն է նվազեցնել բջջայինից օգտվելը մեքենա վարելիս։ Այս ֆունկցիան Ford-ի ձայնային Sync տեխնոլոգիայի մի մասն է։ Այժմ արդեն այն տեղադրված է Ford-ի 2012-ի նոր մոդելներում, բացի Ranger մոդելից։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Օգտագործելով Bluetooth կապը՝ Sync-ը սինխրոնիզացնում է Bluetooth-ը հեռախոսի հետ և տեղեկացնում վարորդին նոր հաղորդագրության մասին։ Ձայնային text-to-speech տեխնոլոգիայի միջոցով հաղորդագրությունը բարձրաձայն կարդացվում է։ Բացի դրանից վարորդը կարող է պատասխանել հաղորդագրությանը՝ ընտրելով ստանդարտ տեքստ նախապես գրված հաղորդագրություններից։ Եվ այս ամենը առանց հեռախոսին ձեռք տալու։ Այս նոր Sync տեխնոլոգիան շուտով հասանելի կլինի նաև 2010-ի մոդելներում։

2009 թ-ին ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Տեխ-տրանսպորտացիայի ինստիտուտի հետազոտությունը ցույց տվեց, որ ավտոմեքենա վարելիս միաժամանակ ՍՄՍ կարդալը կամ գրելը բարձրացնում է վթարների ռիսկերը ավելի քան 23 անգամ։

Եվ այսպիսով, այս դարում, երբ ավտոմեքենաներ արտադրողները ունեն Bluetooth-ի ներկառուցման հնարավորություն, պետք է որ ձայնային տեխնոլոգիան սովորական լինի։ Այս տեխնոլոգիայի դանդաղ տարածման պատճառն այն է, որ ոչ բոլոր հեռախոսներն են ներառում text-to-speech ֆունկցիան։ Sync-ն ամենից շատ նկատվում է BlackBerry հեռախոսներում, որոշ Android հեռախոսներ նույնպես այն ունեն, իսկ օրինակ iPhone-ները չունեն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---