Հայաստանը պատրաստ է աջակցել ԵԽ գլխավոր քարտուղարին բարեփոխումների հարցում

Հայաստանը պատրաստ է աջակցել ԵԽ գլխավոր քարտուղարին բարեփոխումների հարցում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրեց Հայաստանում ընթացող գործընթացները և այդ համատեքստում կարևորեց Հայաստան-ԵԽ համագործակցությունը հստակ ծրագրերի հաստատման ու իրականացման տեսանկյունից: Խոսելով ԵԽ-ում ընթացող բարեփոխումների մասին` դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանն, ինչպես և անցյալում, պատրաստ է աջակցել գլխավոր քարտուղարին ԵԽ բարեփոխումների գործընթացում:

Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ գործընթացներում և գոհունակությամբ նկատեց, որ Հայաստանի ընկալումները ԵԽ բարեփոխումների և Հայաստան-ԵԽ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ համընկնում են իր մոտեցումներին և պատկերացումներին: Նա նաև ընդգծեց, որ կազմակերպության նպատակն է ծառայեցնել կուտակած փորձագիտական ներուժն ի նպաստ անդամ պետությունների կարիքների:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԵԽ հետ այլ միջազգային կազմակերպությունների համագործակցության զարգացման առկա խնդիրները և հեռանկարները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---