Նոյեմբերին Հայաստանի ձյուդոյի հավաքականը համատեղ հավաք կանցկացնի Իսպանիայում

Նոյեմբերին Հայաստանի ձյուդոյի հավաքականը համատեղ հավաք կանցկացնի Իսպանիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է ելույթ ունենալ տարբեր միջազգային առաջնություններում, որպեսզի Օլիմպիական միավորներ վաստակի:

«Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը վերջերս մասնակցեցին Գրան Պրիին Աբու Դաբիում: Բոլոր վարկանիշային առաջնություններին մասնակցում են այս ձյուդոյիստները, քանի որ մենք մեր բոլոր հույսերը կապում ենք նրանց հետ»,- նշել է Գևորգյանը:

Նրա խոսքով` նոյեմբերին Հայաստանի հավաքականն Իսպանիայում տասնօրյա համատեղ հավաք կանցկացնի, սակայն հավաքի վերջնական ամսաթիվը դեռևս ճշտված չէ: Այնուհետև հավաքականը կվերադառնա Երևան և կպատրաստվի Գրանդ Սաղավարտին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-11 Տոկիոյում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---