Google-ը և Samsung-ը ներկայացրեցին երկար սպասված Galaxy Nexus սմարթֆոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Google և Samsung ընկերությունները վերջապես կատարեցին Galaxy Nexus սմարթֆոնի շնորհանդեսը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակով։ Այս մասին հաղորդում է PC World-ը։ «Թե՛ սմարթֆոնը, թե՛ օպերացիոն համակարգը նախագծվել են երկու ընկերությունների նախագծողների կողմից, որոնք այդ ընթացքում աշխատել են միևնույն վայրում միասին»,-ասել է Google –ի բջջային արտադրանքի ավագ փոխնախագահ Անդի Ռուբինը Galaxy Nexus-ի շնորհանդեսի ժամանակ։ Սմարթֆոնը պարունակում է Google-ի բջջային ծրագրերի ողջ փաթեթը, անգամ որոշ Google ծրագրեր թարմացվել են նոր Android Ice Cream Sandwich տարբերակի համար։ Հեռախոսի բրաուզերը թույլ է տալիս հիշել էջերը՝ ավելի ուշ օֆլայն ընթերցանության համար։ Galaxy Nexus-ի տեխնիկական պարամետրերն են՝ 4.65 դյույմ HD Super AMOLED էկրան, 1.2GHz երկակի պրոցեսոր, 1Գբ ներքին հիշողություն՝ մինչև 16 կամ 32 Գբ ավելացնելու հնարավորությամբ, մարտկոցը 1750 mAh, քաշը՝ 135 գրամ, ետևի ֆոտոխցիկը՝ 5 մեգապիքսել, դիմացինը՝ 1,3 մեգապիքսել տեսազանգերի համար։ Galaxy Nexus-ն հագեցած է նաև դեմքի ճանաչման տեխնոլոգիայով, ինչի միջոցով կարելի է հեռախոսը հանել արգելափակումից, այս ֆունկցիան կոչվում է Face Unlock։ Galaxy Nexus-ը դասվում է Google-ի Nexus հեռախոսների և Samsung-ի Galaxy հեռախոսների շարքին։ Սմարթֆոնը վաճառքի կհանվի նոյեմբերին ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |