Թուրքական բանակը ներխուժել է Իրաք այն բանից հետո, երբ քրդերը 25 թուրք զինվորական են սպանել19 հոկտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը հատեցին Իրաքի հետ սահմանը ՝ հետապնդելով քուրդ գրոհայիններին, հայտնում է «Ռոյթերսը», հղում անելով զինվորականների շրջանում իր աղբյուրին Գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ քուրդ գրոհայինները հարձակվել են տարբեր վայրերում միանգամից մի քանի դիրքային հենակետերի վրա՝ զոհվել է 25 զինծառայող: Գործակալության աղբյուրները պատմել են նաև բախումների մասին թուրքական զորքերի ու ՔԱԿ գրոհայինների միջև, որ տեղի է ունեցել Իրաքի ու Թուրքիայի սահմանում: Ըստ ԶԼՄ-ների, առավոտյան ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում: Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա: Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |