Վերջին 20 տարում ՎԶԵԲ-ը 100 ծրագրերի միջոցով Հայաստանում ներդրել է 620 մլն դոլար![]() 19 հոկտեմբերի 2011 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Վերջին 20 տարում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 100 ծրագրերի միջոցով Հայաստանում ներդրել է 620 միլիոն դոլար, միաժամանակ վերջին ներդրումներն ամեն տարի կազմել են 70 մլն եվրո։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ Տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը։ Նրա խոսքով, բանկը Հայաստանում ամենախոշոր մասնավոր ներդրողն է և պատրաստ է ավելացնել աջակցությունը երկրի մասնավոր հատվածին։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վերականգնմանը, որը զգալիորեն տուժել է ճգնաժամի ժամանակ, Կուրտ Բայերն ասել է, որ այդ գործըթնացը բավական դանդաղ է ընթանում։ Նրա կարծիքով, դա թույլ դիվերսիֆիկացիայի արդյունք է։ Բայերը հավելել է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը ճգնաժամի ժամանակ ցուցադրել է կայունություն։ Նրա խոսքով, ՎԶԵԲ համար Հայաստանում գերակա ոլորտներ են շարունակում մնալ ֆինանսական հատվածը, փոքր և միջին բիզնեսի ոլորտը, ագրոհատվածը, վերամշակվող արդյունաբերությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտը, կան նաև նախագծեր, որոնք հնարավոր է իրագործել ջրային տնտեսության կառավարման ոլորտում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |