ՌԴ-ն Լիբիայի զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ է պատրաստել20 հոկտեմբերի 2011 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Մուամմար Քադդաֆիի կառավարման օրոք Լիբիայի կողմից ձեռք բերված փոխադրվող զենիթահրթիռային համալիրների (ՓԶՀՀ) վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ է պատրաստել: Փաստաթուղթը, Associated Press-ին չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 19-ին, հաղորդել են դիվանագիտական աղբյուրները, արդեն ուղղվել է Ռուսաստանի կողմից ՄԱԿ ԱԽ չորս մյուս մշտական անդամներին: Բանաձևի նախագծում, հաղորդել են նրանք, Լիբիայի տարածքում գտնվող ՓԶՀՀ տարածումը կանխելու համար գործող միջոցներ ձեռնարկելու կոչ է պարունակվում: Այլ մանրամասներ AP-ի զրուցակիցները չեն բացահայտել` վկայակոչելով, որ փաստաթուղթն առայժմ ներկայացված չէ լայն հասարակայնությանը: Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2011թ. սկզբի տվյալներով, Լիբիայի տարածքում Քադդաֆիի կառավարության կողմից ձեռք բերված մոտ քսան հազար ՓԶՀՀ էր գտնվում: Լիբիայում քաղաքացիական պատերազմի և միջազգային կոալիցիայի գործողության մեկնարկից հետո լիբիական ՓԶՀՀ առնվազն կեսի գտնվելու վայրը հնարավոր չէ պարզել: Քադդաֆիի կառավարության կողմից ձեռք բերված ՓԶՀՀ որոնման և ոչնչացման համար ԱՄՆ-ը նախկինում Լիբիայի Անցումային ազգային խորհրդին (ԱԱԽ) 30 միլիոն դոլար էր հատկացրել: Հաղորդվել է, որ Տրիպոլի կատարած այցի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել է այդ նպատակի համար լրացուցիչ 10 միլիոն դոլար հատկացնելու հարցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |