«Ժառանգությունը» Գյումրիում հանդիպել է բնակիչների հետ![]() 20 հոկտեմբերի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հոկտեմբերի 19-ին Գյումրիում հանդիպում է անցկացրել քաղաքի բնակիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, հանդիպմանը ելույթ են ունեցել պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, կուսակցության կառավարման փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ինչպես նաև «Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը։ Հանդիպմանը քննարկվել են Գյումրիի և Շիրակի խնդիրները, «Ժառանգությունը» հաշվետվություն է ներկայացրել վերջին տարիներին իր աշխատանքի մասին, ընդգծելով, որ չնայած խմբակցության սակավաթիվ լինելուն, նրանից շատ խորհրդարանում օրենսդրական գործունեություն է ծավալել միայն կառավարությունը։ Ելույթի վերջում Րաֆիի Հովհաննիսյանը պատասխանել է գյումրեցիներին հուզող հարցերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |