20 հոկտեմբերի 2011 - 12:27 AMT
Հայաստանը 55-րդ տեղն է զբաղեցրել ՀԲ Doing Business-2012 զեկույցում 183 երկրների թվում

Իրականացվող բարեփոխումների քանակով Հայաստանը առաջատար դիրքերում է ՀԲ Doing Business-2012 զեկույցում 183 երկրների թվում, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով կառավարության նիստը: «ՀԲ-ն գնահատել է, որ Հինգ ոլորտներում Հայաստանը զգալի առաջընթաց ունի և միակ երկիրն է, որը դրական գնահատական է ստացել այդ ուղղություններում»,-ասել է նա:

Հայաստանը Doing Business-2012 զեկույցում իր դիրքերն է բարելավել վեց կետով՝ գրավելով 55-րդ տեղը 2010թ. 61-րդի փոխարեն:

Վարչապետը նշել է, որ ԱՊՀ երկրների թվում Հայաստանը երկրորդն է Ղազախստանից հետո: ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը հետևյալ հինգ ոլորտներում՝ ընկերության ստեղծում, շինարարության թույլտվության ստացում, վարկերի ստացում, հարկերի վճարում, ինչպես նաև ընկերությունների լուծարում:

Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, իրականացվող բարեփոխումները կարտացոլվեն 2012թ. զեկույցում:

Ըստ զեկույցի հետխորհրդային երկրներից իր դիրքերը բարելավել է նաև Վրաստանը (1 կետով՝ գրավելով 16-րդ տեղը), Ղազախստանը (11 կետով՝ մինչև 47 տեղը), Ադրբեջանը (3 կետով՝ մինչև 66 տեղը) , Բելառուսը (22 կետով՝ 69 տեղ), Մոլդովան (18 կետով՝ գրավելով 81-րդ տեղը), ՌԴ-ն (4 կետով՝ 12-րդ տեղ), Տաջիկստանը (5 կետով՝ 147-րդ կետ): Ընդ որում, բիզնեսի գրավչության մակարդակը նվազել է Ղրղզստանում (3 կետով՝ մինչև 70 տեղը), Ուկրաինայում (3 կետով՝ մինչև 152-րդ տեղը) և Ուզբեկստանում (2 կետով՝ մինչև 166-րդ տեղը):

Այս տարի բիզնեսի վարման նպաստավորության պայմաններով զեկույցում առաջատարի դիրքում են Սինգապուրը, Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ ու Դանիան: Կորեայի Հանրապետությունը նորեկ է առաջին տասնյակում:--ԿԱ--