Վարչապետը վստահ է, որ ԱՊՀ ազատ առևտրի գոտին լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ էկոնոմիկայի զարգացման համար![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, որը ստորագրվեց Սանկտ Պետերբուրգում, պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որի վրա մեր մասնագետներն աշխատում են 1993 թվականից, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով կառավարության նիստը։ 1993-ին մենք եկել էինք նման համաձայնության և ստորագրել համաձայնագիր, սակայն այն չվավերացվեց։ Նրա խոսքով, հետագայում այս ուղղությամբ կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ, և հիմնականում այդ աշխատանքները նոր թափ են ստացել վերջին 2,5 տարիների ընթացքում, ինչի արդյունքում մենք կարողացանք համաձայնության գալ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ համաձայնագիրը Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն։ «Առաջին, առանց մաքսատուրքերի մենք հնարավորություն ենք ունենալու առևտրաշրջանառություն իրականացնել այն պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը։ Երկրորդ, ստեղծվում են միասնական կանոններ՝ լիցենզավորման, կոդավորման և այլն, որոնք առկա են ստորագրված փաստաթղթում։ Սրա արդյունքում որևէ երկիր այլևս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար։ Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթուղթը կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա։ Դրանում ամրագրված է, որ այս համաձայնագրի շրջանակում կցված անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են։ Պետք է արձանագրենք, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետև նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է։ Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններ՝ այդ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու և ծառայություններ մատուցելու համար։ Համոզված եմ, որ սա լրացուցիչ խթան է հանդիսանալու մեր տնտեսական կարողությունների զարգացման համար»,-ասել է վարչապետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |