Կառավարության որոշմամբ սողանքի հետևանքով մահացածների ընտանիքները կստանան նյութական օգնություն![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 19-ին որոշում է ընդունել պահեստային ֆոնդից շուրջ 65 մլն դրամ հատկացնել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից 5 մլն դրամը որպես օգնություն տրամադրվելու է սողանքի հետևանքով տուժած 5 ընտանիքներին՝ յուրաքանչյուր ընտանիքին 1 մլն դրամ, մնացած մասը փրկարարական աշխատանքներում ընդգրկված մարդկանց և տեխնիկայի ծառայությունները վճարելու համար։ Ինչպես հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հոկտեմբերի 2-13-ը փրկարարական աշխատաքներում ընդգրկվել են ԱԻՆ աշխատակիցներ և համապատասխան տեխնիկա, ընդ որում ամեն օր դեպքի վայրում աշխատել են 130-200 փրկարարներ Երևանից և մարզերից, ինչպես նաև ծանր տեխնիկա և տրակտորներ։ Դրա հետ կապված Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ որոշմամբ նյութական օգնություն է ցուցաբերվելու սողանքից տուժած ընտանիքներին, իսկ Տավուշի և Լոռու մարզպետերերին հանձնարարվել է նյութական օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնք տուժել են սողանքի պատճառով։ Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |