Փարիզի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայացնեն 5 ծանրամարտուհիներ20 հոկտեմբերի 2011 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը շարունակում է պատրաստվել Փարիզի վարկանշային աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 6-13-ը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի գլխավորությամբ պարապում է Աբովյանում: Փարիզյան մրցահարթակ հավանաբար կելնեն երևանցի Իզաբելա Յայլյանը (53կգ), բաղրամյանցի Ալլա Սամվելյանը (58կգ),գյումրեցի Մելինե Դալուզյանը (69կգ),քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը և գյումրեցի Նաիրա Հարությունյանը (երկուսն էլ` +75կգ): Անցյալ տարվա աշխարհի առաջնության արդյունքներով կանանց թիմն ունի առավելագույն թվով `օլիմպիական չորս ուղեգիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |