Լիբիայի ապստամբները գրավել են Քադդաֆիի կողմնակիցների վերջին հենակետը՝ Սիրտը20 հոկտեմբերի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Անցումային ազգային խորհրդի զինված ուժերը լիովին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրտը, որը վերջին քաղաքն էր, որ վերահսկում էին Քադդաֆիի կողմնակիցնեևրը, հայտնում է BBC-ին: Ըստ ականատեսների, վերջին հարձակումը, որի արդյունքում Քադդաֆիի կողմնակիցները դուրս մղվեցին քաղաքից, սկսվեց հինգշաբթի առավոտյան ու շարունակվեց 1,5 ժամ: Սիրտի համար դաժան մարտերը գնում էին արդեն մի քանի շաբաթ: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |