Պետ Կոքս. Քաղաքացիական հասարակությունը կարող է շատ օգնել Ղարաբաղի հարցում![]() 20 հոկտեմբերի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» ծրագիրը բավական դրական նախաձեռնություն է և մարմնավորում է ԵՄ և մասնակից երկրների փոխադարձ հետաքրքրությունը միջպետական կապերի ստեղծման հարցում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Պետ Կոքսը: «Եվրամիությանն անդամակցելու ձգտումը չի կարող ակնթարթորեն իրականացվել: Ներկա փուլում ԵՄ-ին տարածություն է անհրաժեշտ, որտեղ հարաբերությունները բոլորովին զրոյական չեն լինի, սակայն դա նաև Միության մեջ լիարժեք ինտեգրացիա չի լինի»,- նշել է Կոքսը: Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հարցերի վերաբերյալ Երևանում կազմակերպված խորհրդաժողովին` Կոքսը նկատել է, որ քաղաքացիական հասարակությունն ինքնավար խաղացող է, և նրա դերը արժեքների տարածումն ու մարդկանց միջև հարաբերությունների ամրապնդումն է: «Այս խորհրդաժողովի արժեքը կայանում է նրանում, որ այն տարածաշրջանային բնույթ ունի: Կարծում եմ` հանդիպումները տարածաշրջանում միշտ ավելի հեշտ և արդյունավետ են ընթանում, անգամ կազմակերպչական տեսակետից»,- հավելել է նա` օրինակ բերելով խորհրդաժողովին ադրբեջանական ներկայացուցիչների ներկայությունը: Այս համատեքստում Կոքսը նշել է նաև քաղաքացիական հասարակության մեծ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Քաղաքացիական հասարակությունը կարող է հակամարտությունների կարգավորման մեջ դեր խաղալ խաղաղ համագոյակցման սկզբունքների ամրապնդման միջոցով: Հարաբերությունների ստեղծման համար համատեղ աշխատանք է հարկավոր, ինչը, անկասկած, բարդ է, սակայն ես հուսով եմ, որ հարաբերությունների հաստատման գործընթացը կզարգանա»,- ասել է նա: Վերջում Կոքսը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են բոլոր կողմերի ջանքերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |