Հայաստանի նախագահն ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների հետ քննարկել է Հարավային Կովկասի խնդիրները![]() 20 հոկտեմբերի 2011 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող եվրոպական և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների պատվիրակությանը: Այցը կազմակերպվել է «Գերմանական Մարշալ հիմնադրամի»` «Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի համագործակցության արդյունքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչ այժմ գործադրված ջանքերին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, երկրի զարգացման գործում քաղաքացիական հասարակության դերին և մի շարք այլ հարցերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |