Նոթոմբ. Հայերն ու ադրբեջանցիները կարող են հարաբերություններ ունենալ նաև առանց ԼՂ հիմնախնդրի լուծման![]() 21 հոկտեմբերի 2011 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության և հարևան տարածաշրջանների զարգացման համար «Արևելյան գործընկերության» նախագիծը շատ կարևոր դեր է խաղում: ԵՄ համար այս նախագիծը ոչ միայն միջպետական հարաբերությունների հաստատման ձևաչափ է, այլև կարող է հարևան տարածաշրջաններում անվտանգության երաշխավոր դառնալ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բելգիայի պետական նախարար, «Եվրոպական շարժման» փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբը: «Իհարկե, ԵՄ-ն կարող էր բանակցություններ սկսել առանձին երկրների հետ, բայց դա նույնքան դրական արդյունք չէր ունենա, ինչպես ամբողջական տարածաշրջանների հետ համագործակցություն սկսելու դեպքում»,- նշել է Նոթոմբը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային` Նոթոմբը նկատել է, որ ԵՄ համար երբեմն բարդ է այդ հարցի առնչությամբ միասնական դիրքորոշում ձևակերպել: «Պետք չէ մոռանալ, որ Եվրամիության մեջ մտնում են 27 երկրներ, և բոլորն էլ տարբեր կարծիքներ ունեն»: Սակայն, ինչպես ընդգծել է նա, հայերն ու ադրբեջանցիները կարող են հարաբերություներ ունենալ նաև առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման: «Եթե Եվրոպան հարաբերություններ հաստատելու համար սպասեր բոլոր հակամարտությունների կարգավորմանը, մենք չէինք հասնի այն կետին, որում գտնվում ենք այսօր»,- նկատել է նա` հավելելով, որ հաճախ խնդիրների լուծումն ի հայտ է գալիս հենց հարաբերությունների հաստատման գործընթացում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |