Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել АТР մրցաշարի քառորդ եզրափակիչ

Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել АТР մրցաշարի քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն առանց խնդիրների դուրս է եկել Ստոկհոլմում ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ ջախջախիչ պարտության մատնելով Իվան Դոդիգին։ Նալբանդյանը հաղթել է ընդամենը 58 րոպեում 6։1, 6։1 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն։

Նալբանդյանը երկրորդ հաղթանակն է տարել Դոդիգի հետ պաշտոնական խաղերում։

Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը խաղալու է ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ։

Անձնական հանդիպումներում Նալբանդյանը 2։0 հաշվով առաջատար է։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---