ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը բուժում է անցնում տան պայմաններում: Դա կապված է նրա հետ, որ ապրիլի 21-ին Հանրապետության Պալատում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ընկնելու արդյունքում վնասվել են Հեյդար Ալիեւի կողոսկրը եւ մեջքի հյուսվածքները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Համաձայն հաղորդագրության, ներկայումս «Հեյդար Ալիեւն իրեն լավ է զգում»:
 Ուշագրավ
---