Վերաբացվել է «Հայփոստի» Ծաղկաձորի բաժանմունքը![]() 21 հոկտեմբերի 2011 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Ծաղկաձորի փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` քաղաքի բնակիչները: Մարզպետի տեղակալ Լ. Միքայելյանն իր խոսքում շնորահակալություն հայտնեց «Հայփոստ»-ին` շեշտելով նմանօրինակ` տեխնիկապես հագեցած ու արդիականացված բաժանմունքի կարիքը քաղաքում: Ամբողջովին նորոգված և նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքը համարժեք է մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքին ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման որակով: Այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն: Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել ոչ միայն Ծաղկաձոր քաղաքի բնակիչներին, այլ նաև` Ծաղկաձոր այցելած զբոսաշրջիկներին: Լինելով Հայաստանի զբոսաշրջային ամենաթեժ կետերից մեկը` Ծաղկաձորում կապի միջոցների, այդ թվում` փոստային կապի արդիականացումը, ռազմավարական նշանակություն ունի: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ.ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ -ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ: Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: «այփոստ մարաթոն 2011» ծրագրով արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետևանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |