Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ղեկավարը կայցելի Ֆրանսիա իր պաշտոնակցի հրավերով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մրցակցության պաշտպանության պետական մարմնի ղեկավար Բրունո Լասեռի հրավերով հոկտեմբերի 24-ին Ֆրանսիա կմեկնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահի այցը կարևորվում է հատկապես հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունների զարգացման համատեքստում:

2 երկրների մրցակցության պաշտպանության մարմինների ղեկավարները կքննարկեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան պետական գերատեսչությունների միջև ստեղծված հարաբերություններին և դրանց ակտիվացման ուղիներին:

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր: Աշխատանքային հանդիպման ընթացքում Ա.Շաբոյանը և Բ. Լասեռը կքննարկեն հուշագրի հիմնական ուղղությունները՝ համատեղ վարույթների իրականացման, տեղեկատվության և փորձի փոխանակման, 2 երկրներում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման և այլ հարցերի շուրջ:

Հանձնաժողովը շարունակում է տնտեսական մրցակցության խթանման առումով ընդլայնել և զարգացնել հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և արտերկրի համանման գերատեսչությունների հետ: Նման փոխհարաբերությունները նպաստում են տնտեսական մրցակցության ոլորտում նոր մոտեցումների ձևավորմանն ու դրանց հետագա իրականացմանը, հայտնու մէ հանձնաժողովի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---